Դադար մի տուր եթե՛ ուզումես խմել օգտվիր մեր անվճար ըմպելիքից: VarazdatCOcaKOOOla
Vorn e ?

Vor masn eq sirum?




Посмотреть результаты голосования

Создай свое голосование
http://www.libo.ru/
պեչատ

Բլոգը Facebook-ում

Ժպտացեք հաճախ՛ :) Փնտրեք Մեզ www.Facebook.com;
Երեւան
Լոս-անջելոս
Փարիզ
Մոսկվա


Ձեզ դուր է գալիս նոր կայքերը VIP-VAR.okis.ru-ի

Odnoklassniki


Մուտքագրեք նկարի ID-ն
 
 


Forex amiga | casino | Canadian online casino | Web Poll | dating sites
]]> Դիտել Իմ խմբին;

Правильный CSS!

Web Analytics CY and PR

1452356

English Russian French 
Ժպտացեք հաճախ՛ vip-var.ru

Vip-Var.okis.ru
Ոշադրոթյոն ետե դոք կարդոմ էք B.B.C. խմբի գրվածները կարդագեք համարներով 1) 2) 3) ե այդպես շարոնակ:

B.B.C.

1)Хмурый"Ո՞ւր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի ամուսինը՝ Ղազարը չի պատրաստվում ամուսնալուծվել: Ինչպես Henaran.am -ին փոխանցեցին լավատեղյակ աղբյուրները, դերասանուհու ամուսինը նույնիսկ զարմացել է, թե ինչպես են տարածվել այդ լուրերը: Նա հիմա կնոջ եւ երեխայի հետ է: Ա. Սարգսյանը հանգստանում է, որպեսզի հոկտեմբերից սկսի նկարահանումները: ՀՀ ոստիկանության 1-ին վարչության 3-րդ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում շարունակվում է դերասանուհու մերկ լուսանկարները համացանցում հայտնվելու գործով նյութերի նախապատրաստումը: Հիշեցնենք, որ Կարեն Արայանը` Անժելայի ընկերը, բացատրություն է տվել, որ ինքն է նկարներն ու տեսանյութը տարածել, որպեսզի պատռի "Անժելայի դիմակը”: Որոշ տեղեկություններով, երիտասարդին նման խորհուրդ է տվել Անժելայի խաղընկերուհիներից մեկը: Հիմա ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժինը փորձաքննություն է նշանակել՝ պարզելու համար նյութերի պոռնոգրաֆիկ լինելու բնույթը: Դա երկար գործընթաց է՝ մոտ 2-4 ամիս: Նշենք նաեւ, որ ՔՕ 263 հոդվածի հատկանիշներով, պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնոգրաֆիկ բնույթի այլ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից- 400-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:ЗапечатаноУдивлён

այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается


2)УдивлёнՈ՞վ է արմենոիդի կյանքի ընկերուհին:) Լավագույնին արժանանալու համար անհրաժեշտ է փորձություններ հաղթահարել: Այսպես է կարծում նաեւ “Armenoids”-ի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը` նկատի ունենալով նաեւ սիրային հարցերը:): Եվ այսպես, այս տարվա փետրվարին VIP-VAR.okis.ru-ին հետ զրույցում Էդգարն իր եւ նախկին ընկերուհու` “Արմենոիդս”-ի նախկին անդամ Կարոլինայի հարաբերություններին, ավելի ճիշտ, դրանց խզմանը վերացական մեկնաբանում էր տվել. “Յուրաքանչյուր զգացում, հոգու ընդվզում ներդրել եմ երաժշտության մեջ, անգամ տխրությունը: Իմ բնավորության տեսակը կարող եք գտնել “Արմենոիդս”-ի ստեղծագործություններում”: Էդգար Ռոստոմյանը սիրելիի` Նադյայի հետ Արդեն երկու ամիս է` երաժշտի բնավորության տեսակն իրեն անչափ համապատասխան է համարում Նադեժդա Հովհաննիսյանը:): “Նա Հայաստանի ամենաճանաչված եւ հին մոդելներից է: Լուրջ հարաբերությունների մեջ ենք: Բավական երկար եմ մտածել այս քայլին գնալու համար”,- VIP-VAR.okis.ru-ին ասել է Էդգար Ռոստոմյանը: Արմենոիդի խոսքերով` ինքն ու Նադյան իրար ճանաչում են արդեն երկար ժամանակ. “Զուգահեռ երկու` նորաձեւության եւ երաժշտության մեր ճանապարհները միշտ խաչվել են: Ընկերներ էինք, շատ ենք շփվել, քննարկել մեր ոլորտները, ինչպես նաեւ մարդկային հարաբերությունները: Բայց նա չէր համաձայնում հանդիպման գալ: Լավ առիթ հանդիսացան Համահայկական խաղերը. հրավիրեցի նրան, եւ կայացավ մեր առաջին ժամադրությունը”: Էդգար Ռոստոմյանը սիրելիի` Նադյայի հետ Էդգար Ռոստոմյանը Նադյայի եւ իր կապը յուրահատուկ պարգեւ է համարում. “Իմ նախորդ անախորժությունների մի քանի տարին, երբ բավական վատ ստացվեցին հարաբերություններս նախորդ ընկերուհուս հետ, բաժանումը… Պետք է փորձություն անցնեի, որ արժանանայի լավագույնի ուշադրությանը”: 32-ամյա Էդգարը VIP-VAR.okis.ru-ին նաեւ ասել է, որ իր եւ մանեքենուհի Նադյայի միջեւ տարիքային, ոչ էլ գաղափարական տարբերություններ չկան;). “Նույն դժվարություններն ու վերելքներն ենք ունեցել, գրեթե նույն ծանր ճանապարհն ենք անցել` որպես պրոֆեսիոնալներ կայանալու համար”: Արմենոիդի համար բոլորովին խնդիր չէ սիրելիի մոդելային գործունեությունը. “Մեր մասնագիտությունները շատ ճիշտ խաչվում են: Ես իրեն կօժանդակեմ բոլոր հարցերում: Ի դեպ, Նադյան նաեւ հրաշալի ձայն ունի, ցանկանում եմ, որ իր ուժերը փորձի այս ասպարեզում եւս”: Էդգար Ռոստոմյանը VIP-VAR.okis.ru-ին հաղորդել է, որ հարաբերություններն օրինականացնելուն էլ բավական լուրջ են տրամադրված. “Անիմաստ հանդիպումներ երբեք չենք նախատեսել: Այս ամենը մեզ համար շատ լուրջ է, ինչը նշանակում է ապագայում ավելի ճիշտ կկառուցենք երկուսիս համատեղ կյանքը”: Էդգար Ռոստոմյանը նախկին ընկերուհու` Կարոլինայի հետ VIP-VAR.okis.ru-ի հարցին, թե ինչպիսին են Էդգարի եւ նախորդ ընկերուհու` Կարոլինայի հարաբերությունները, “Արմենոիդս”-ի հիմնադիրը հետեւյալ պատասխանն է տվել. “Չեմ ցանկանում իր մասին խոսել, որովհետեւ ինքը ոչ հարգանք, ոչ պատիվ, ոչ մի արժանիքներ չունի ինձ համար: Երեւանն այդքան էլ մեծ չէ, կարծում եմ` բոլորն էլ գիտեն մեր հարաբերությունների խզման, ինչպես նաեւ իր` խմբից հեռանալու պատճառը”: Клёвый


այս անգամ այսքանըСмеётсяУлыбается

3)
Բիթլն ամուսնացավ երրորդ անգամ:) “Բիթլզ’’ բենդի հիմնադիր, վաղաժամ մահացած Ջոն Լենոնի ծննդյան օրը`հոկտեմբերի 9-ին, մեկ այլ բիթլ` Փոլ Մաքքարթնին, ամուսնացել է երրորդ անգամ:): 69-ամյա սեր Փոլի ընտրյալն է 51-ամյա Նենսի Շեւելը: Նորապսակների հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Լոնդոնի` “Old Marylebone Town Hall” քաղաքապետարանի դահլիճում: Ի դեպ, Փոլը հենց այստեղ է կնքել նաեւ իր առաջին ամուսնությունը Լինդայի հետ: Փոլի եւ Նենսիի պսակադրությանը Պաշտոնական արարողությունից հետո նորապսակները խնջույքը շարունակել են երգչի լոնդոնյան առանձնատանը: Փոլի եւ Նենսիի ուրախությունը կիսելու հրավիրված հյուրերը շատ չեն եղել` մոտ 30 հարազատ եւ մտերիմ ընկեր: Նրանց թվում են եղել հաղորդավարուհի Բարբարա Վոլթերսը եւ “Բիթլզի’’ անդամ Ռինգո Սթարը: Հարսնացուի զգեստի հեղինակը Փոլի դուստրն է` դիզայներ Ստելա Մաքքարթնին: Ի դեպ, հարսնացուն պսակադրության օրն անդադար ժպտացել է եւ շատ երջանիկ տեսք է ունեցել, ինչը ակնհայտ է նաեւ լուսանկարներից: Նենսին եւ Փոլը սկսել են հանդիպել 2007 թվականից: 2011 թվականի մայիսին զույգը հայտարարել է նշանադրության մասին: Սա Փոլ Մաքքարթնիի երրորդ պաշտոնական ամուսնությունն է: Ներկայացնում ենք հարսանյաց հանդեսի լուսանկարները, ինչպես նաեւ փոքրիկ տեսանյութ զույգի մասին: VIP-VAR.okis.ru-ը երջանկություն է մաղթում նորապսակներին:



4)
“Աստղերը” վաճառվում են:) Անջելինա Ջոլին պատրաստ է հյուրընկալվել քո տանը: Ցանկությանդ դեպքում դերասանուհին այլեւս չի լքի քեզ, իր հետ կկարողանաս նաեւ զրուցել սրտիդ ուզածի չափ : Խոսքն ընդամենը բարբիի մասին է, որը բավական նման է իր անվանի ու գեղեցիկ բնօրինակին: Եվ այսպես, նյույորքյան “Bezel Doll” ընկերությունը սկսել է հանրահայտ մարդկանց կրկնօրինակ-տիկնիկների արտադրություն: Աստղային տիկնիկների շարքում Անջելինա Ջոլին, հայազգի Շերը եւ Ջոնի Դեփը առաջիններից են: Հետագայում վաճառքի կհանվեն նաեւ այլ հայտնիների տիկնիկային պատճենները:): Անջելինա Ջոլիի կրկնօրինակ-տիկնիկը Չմոռանանք նշել, որ տիկնիկների սեփականատերերը հնարավորություն կունենան զրուցել իրենց կուռքերին բավական նման խաղալիքների հետ: Անջելինա Ջոլիի, Ջոնի Դեփի կրկնօրինակ-տիկնիկները կարող ես պատվիրել համացանցի միջոցով` վճարելով ընդամենը 27.95 դոլար, իսկ եթե, այնուամենայնիվ, ցանկանում ես, որ “աստղը” խոսի, անհրաժեշտ կլինի վճարել 39.99 դոլար:):
 այս անգամ այսքանը՛Смеётся

  5)
Երգչին առաջինը սիրելին է շնորհավորել:) Երկու տարի առաջ Արամեն երկրպագուների հետ նշեց “կյանքի 27-րդ առավոտը”` ծննդյան 27-ամյակը, որն իր համար նշանավորվեց երեւանյան առաջին`“Իմ կյանքի 27-րդ առավոտը” խորագիրը կրող մենահամերգով: Երգիչն իր կյանքի 29-րդ տարվա առաջին առավոտը եւս դիմավորել ու անցկացրել է երկրպագուների, սիրելի մարդկանց ու գործընկերների հետ` այս անգամ ունենալով տեսահոլովակի եւ ձայնասկավառակի պրեմիերա-շնորհանդես, ինչն իր երկու տարվա աշխատանքի արդյունքն է: Արամեն նշել է 29-ամյակը Երգիչն իր նոր ձայնասկավառակն անվանել է “Իմ միակ սիրելի”: Համանուն տեսահոլովակի մասին Vip-Var.okis.ru.-ն արդեն պատմել է: Արամեն դարձավ 29-ը տարեկան հոկտեմբերի 10-ին: Վաղ առավոտից երկրպագուների կողմից տարբեր նվերներ ու շնորհավորանքներ ստանալուց հետո երգիչը շտապել էր լրագրողների հետ հանդիպման`խոսելու օրվա ծրագրերի, նոյեմբերի 8-ին սպասվող մենահամերգի ու “Իմ միակ սիրելի”-ի մասին, ինչի հարցում երգչին օգնեց տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը: “Մեծ անակնկալ էր, երբ այստեղ գալուց առաջ տատիկս ասաց, որ դռան առջեւ շատ մարդիկ են հավաքվել` ինձ շնորհավորելու: Երկրպագուներս տարբեր նվերներով ուրախացրին ինձ, անգամ ակվարիումով ձուկ էին բերել. ինձ մեղքի տակ են գցում, չեմ կարողանալու պահել այդ անմեղ կենդանիներին…”,-ասել է երգիչը, ում ծննդյան օրով “մեղքի տակ է գցել” նաեւ հանդիպմանը ներկա լրագրողներից մեկը, որին ամենաշատը հուզում էր երգչի` աղանդավորական խմբերի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Արամե. "Երկրպագուներս ինձ ուրախացրին" Սերենադ Արամեի համար Օրվա հաջորդ կանգառը ձայնասկավառակների երեւանյան խանութ-սրահներից մեկում էր, ուր Արամեին դիմավորեց երկրպագուների բանակը, որը երգչին շնորհավորելու էր եկել փուչիկներով, նվերներով ու խենթություններով: Երգչի համար տորթ էին բերել, փոքրիկ հրավառություն կազմակերպել: Մեկն էլ սեր խոստովանելուց բացի, նաեւ կիթառ է նվագել ու սերենադ երգել, հետո էլ խնդրել, որ Արամեն ստորագրի իր կիթառի վրա: Երգչին ավելի մոտ կանգնելու ցանկությունից շփոթված երկրպագուներից մեկն էլ բաժակով լի ջուրը միամիտ թափել է նրա վրա, իսկ հետո, արժանանալով Արամեի ներողամիտ հայացքին, արագ մոռացել է կատարվածն ու խոստովանել իր սերը նրա երգերի ու անձի հանդեպ:): Էմմին, Արմանը, Արմինկան, Սոֆին ու Նազենին Արամեի համար “հեփի բրթդեյ” են երգում:) “Հեփի բրթդեյ դիըր Արամ”, երգել են Էմմին, Սոֆին, Արմինկան ու Նազենին Երկրպագուների հետ հանդիպմանը հաջորդել է “Իմ միակ սիրելի” տեսահոլովակի պրեմիերան եւ համանուն ձայնասկավառակի շնորհանդեսը: Մոսկվայի տանը հավաքվել էին երգչի գործընկերները` Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Էմմին, Արմինկան, Ռազմիկ Ամյանը, Արսեն Սաֆարյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանն ու այլ երգիչներ, Արամեի մտերիմներն ու տեսահոլովակի ստեղծագործական կազմը: Բեմից Արամեին ծննդյան, ձայնասկավառակի ու տեսահոլովակի առթիվ շնորհավորել է Արմեն Ամիրյանը, ում միացել են դահլիճում նստած երգիչները` Էմմին, Սոֆին, Արմինկան, ովքեր ոտքի են կանգնել ու փուչիկները թափահարելով “հեփի բրթդեյ” երգել: Հաջորդ շնորհավորողը ռեժիսոր Հրանտ Մովսիսյանն է եղել, ով “Իմ միակ սիրելի”-ի ստեղծագործական կազմի հետ ներկայացրել է տեսահոլովակը, որը չդադարող ծափահարությունների արդյունքում երկրորդ անգամ է ներկայացվել: Նազենի Հովհաննիսյանը, Արամեն եւ Սոֆի Մխեյանը “Այստեղ ներկայացված է սեր, որը մարդ կարող է ապրել մեկ կյանքի ընթացքում”,- VIP-VAR.okis.ru-ին ասել է երգիչը: Տեսահոլովակը դիտելուց մի քիչ տխրել է Էմմին, ում հուզել էր պատմության տխուր, բայց ինչպես ինքն է ասում, իմաստալից ավարտը: “Իմ միակ սիրելի”-ն դուր է եկել նաեւ Սոֆիին ու Արմինկային, ովքեր շնորհավորանքից բացի մի շարք բարեմաղթանքներ ուղղեցին իրենց գործընկերոջը: “Առաջին շնորհավորանքը ստացել իմ շատ սիրելի անձնավորության կողմից”. Արամե VIP-VAR.okis.ru-ին Արամեն պատել է, որ ծնունդն առաջինը`գիշերվա ժամը 12:00-ից հետո շնորհավորել է իր համար շատ սիրելի մի անձնավորություն, որին հաջորդել են հարազատների ու ընկերների, նաեւ երկրպագուների շնորհավորանքները: Արամեն շնորհանդեսի ժամանակ իրեն ուղեկցող Աննա Թովմասյանի հետ:) Ի դեպ, ձայնասկավառակի շնորհանդեսին ու տեսահոլովակի պրեմիերային Արամեն մենակ չէր. նրան ուղեկցում էր մի գեղեցկուհի, ով էլ, հավանաբար, երգչին առաջինը շնորհավորող սիրելի անձնավորությունն է : VIP-VAR.okis.ru-ի հետ զրույցում աղջնակն ասաց, որ Արամեին իր շնորհավորանքն արդեն հայտնի է: “Չէի կարող այս օրը չկիսել իմ երկրպագուների հետ, ուրախ եմ, որ նրանց եւս տեսել ու ուրախացրել եմ: Ամեն ինչ շատ լավ ու գեղեցիկ անցավ”,- նշել է երգիչը, ով երկրպագուների հետ հաջորդ հանդիպումը ծրագրել է նոյեմբերի 8-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մենահամերգի ժամանակ, որտեղ սպասվում են նոր ծրագիր, սիմֆոնիկ նվագախումբ ու ժողովրդական երգեր: VIP-VAR.okis.ru-ը եւս շնորհավորում է երգչին: Առաջարկում ենք դիտել Արամեի նոր տեսահոլովակը ստորեւ:

այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается



6)
“Ինչից փախչում ես` գլխիդ է գալիս” Ամեն ինչ սկսվեց իմ ծնողներից, որոնք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ են: Անընդհատ խուսափում էի դերասան դառնալուց. ընդունվեցի Մոսկվայի ձեռներեցության ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը, բայց բանակից զորացրվելուց հետո երկու օր դասի գնացի եւ հասկացա, որ չեմ կարող… Մի օր արթնացա եւ ասացի` “Մայրիկ, ես գնում եմ Երեւան”: Մտածում էի, որ մի տանը 4 դերասան չի լինի, քանի որ քույրս էլ ընդունվեց Թատերական ինստիտուտ: Սակայն ամեն ինչ նախանշված էր… Մանվել Խաչատրյան. "Ես բավարարված դերասան եմ" Երեւանում ընդունվեցի Ջազ քոլեջ ու զանգեցի մամայիս: Ինքն էլ հետեւյալը պատասխանեց. “Ես այդպես էլ գիտեի”. մայրս ամեն ինչ գիտի` տեսնում է մեկ օր առաջ: 2002-ին էլ Երգի պետական թատրոնում “Կանաչ գոտի” մրցույթն եղավ: “Թիվ 5” խմբի Ռաֆոն իմ կուրսեցին էր ու մասնակցում էր այդ մրցույթին: Ամեն անգամ անցնում էի Երգի թատրոնի կողքով եւ երազում, որ մի օր կընդունվեմ` Արթուր Գրիգորիչի մոտ սովորելու. իր երգերի ներքո է անցել մանկությունս: Մի խոսքով գնացի, փորձեցի բախտս: Խիզախության համար մոտակայքում գտնվող խինկալիանոցում 100 գրամ “արաղ քցեցի” եւ մտա:): Ու տեսա հանձնաժողովին` Հրաչ Քեշիշյան, Վարդուհի Վարդանյան, Արթուր Գրիգորյան` ինձ համար շատ կարեւոր մարդիկ: Երկու երգ կատարեցի, եւ Գրիգորիչն ասաց` “Լավն ա, թող գա”: Այդպես կազմավորվեց “Թիվ 5” խումբը: Հետագայում դարձա Գրիգորիչի ամենամտերիմ մարդկանցից մեկը` իր օգնականը: Մանվել Խաչատրյան. "Ինձ հանգստացնում է Գյումրին" Շատ հետաքրքիր տարիներ անցկացրի իր հետ, հետաքրքիր մարդ է Գրիգորիչը: Իր շնորհիվ տեսա Հայաստանը, ավելի շատ սիրեցի այն: Երգի թատրոնում սիրահարվեցի մի աղջկա` պարուհու, ով սովորում էր Թատերական ինստիտուտում: Եվ այդ աղջիկն ինձ նորից դեպի թատրոն բերեց:): Եվ, վերջապես, ընդունվեցի Սամսոնովիչի կուրս (Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մասին է խոսքը:)): Զուգահեռ ընդունվեցի “Մհեր Մկրտչյան” արտիստական թատրոն, բավական լավ դերեր խաղացի, իսկ 2006-ին ընդունվեցի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Մանվել Խաչատրյան."Չեմ սիրում, երբ հարցնում են` ինչպե՞ս եմ կերտում կերպարը" “Մհեր Մկրտչյան”-ում հիմա պայմանագրով խաղում եմ “Բուրատինո” եւ “Հացթուխի կինը” ներկայացումներում: Որսորդ Անթոնեթի դերն իմ ամենասիրելին է, քանի որ այն Մհեր Մկրտչյանի խաղացած վերջին դերն է: Իմ բախտը բերել է վարպետների առումով՝ Արթուր Գրիգորիչ, Ալբերտ Մկրտչյան եւ Ալեքսանդր Գրիգորյան: Այս մարդիկ մեջս սերմանեցին թատրոնի “կլասիկան”: Բայց ամենաշատն իմ բախտը բերել է, որ ծնողներս ինձ դաստիարակել են ոչ թե բիզնեսմենի կամ խաբեբայի ոգով, այլ` արվեստագետի: Չեմ ասում` բիզնեսը վատ է, բայց սա է իմ կոչումը: Առաջին դերս կերտել եմ էլի իմ իրական կոչումից փախչելու շրջանում: Թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում ավարտական ներկայացում էր, դերասանը հիվանդացել էր, եւ ես փոխարինեցի… Առաջին մեծ դերս “Հացթուխի կինը” ներկայացման մեջ եմ խաղացել, դեռ առաջին կուրսում էի: Հիմա ամենաշատը սիրում եմ “Մանյակը”, այս դերով եմ տարված եւ ապրում: Մանվել Խաչատրյանը Չեմ սիրում, երբ հարցնում են` ինչպե՞ս եմ կերտում կերպարը: Դու ինձ այդ հարցը չտվեցիր:), չէի էլ կարող պատասխանել: Ինձ թվում է` դա նույնն է, թե հարցնեն` արդյո՞ք երեխայիդ սիրում ես: Շատ ուրախ եմ, որ երբեք Մանվել Խաչատրյանին չեմ մարմնավորել, որովհետեւ դա ամենավատ դերս կլինի` անելիք չեմ ունենա:): Մի շատ սիրելի դեր ունեմ, որն, ի դեպ, oրերս խաղացի “Հայֆեստ”-ի շրջանակներում: “Մեկ այլ մարդ”-ը մի քիչ աբսուրդի թատրոն է: Այն ամնեզիայով հիվանդ երկու մարդկու մասին է, ովքեր անընդհատ փորձում են “մեկը մյուսին հիշեցնելով” ապրել: Ես դերասան եմ, ով նաեւ կարողանում է երգել: Բախտս չի բերել, որ ինձ ճանաչում են ավելի շատ որպես երգիչ: Ուրախացա, որ ցանկացար իմ դերասանական կյանքի մասին խոսել: Կնոջս եւ երեխայիս առավոտներն եմ տեսնում: Կինս տնտեսագետ է, բայց դաշնամուր է շատ լավ նվագում: Մանվել Խաչատրյանը եւ Երվանդ Ենգիբարյանը Ես բավարարված դերասան եմ, Աստված տա, այսպես էլ շարունակվի: Գումարային առումով բավարարված չեմ: Արտասահմանյան հյուրախաղերի ժամանակներ հաճախ մտածում եմ` վերջ, հետ չեմ գնա, բայց էլի վերադառնում եմ, սակայն չեմ բացառում, որ կարող է մի օր ուրիշ երկիր գնամ: Շատ ենք շրջագայել Ռուսաստանի քաղաքներով: Վերջին ներկայացումները Բրեստում էին: “Բելայա վեժա” փառատոնի շրջանակներում “Մանյակն” ենք ներկայացրել: Հրաշալի քաղաք էր. մի փողոց կար, ուր ամեն երեկո մի մարդ գալիս եւ ինչպես հին ժամանակներում, վառում էր պապտերները: Շատ թատերական քաղաք էր: Ամեն տարի Սանկտ-Պետերբուրգ ենք գնում: Անցյալ տարի “Ռեւիզոր” ներկայացմամբ “Գրան Պրի” շահեցինք: Մեր եւ արտասահմանյան հանդիսատեսը տարբերվում են, երկուսն էլ լավ են, բայց “տարբեր տեղերում են ռեակցիա տալիս”: Ժամանակը չի հերիքում, չեմ հասցնում, ծնողներիս եմ շատ կարոտում…. Ինձ հանգստացնում է Գյումրին, երբ ցանկանում եմ մենակ մնալ, այնտեղ եմ գնում: Երվանդ Ենգիբարյանի հետ ուզում ենք ռոքային երգ գրել եւ կատարել, այն Ստանիսլավսկու թատրոնի հիմնը կլինի:): Մտերիմ մարդիկ ամենաճիշտ քննադատներն են: Ներկայացումից 20 րոպե առաջ իջնում եմ բեմ, սնահավատության պես մի բան է դարձել: Մանվել Խաչատրյանը եւ Քնարիկ Զաքարյանը Կարծում եմ, որ իմ մասին ավելի լավ կպատմեն ինձ շրջապատող մարդիկ: Ինչպես ռուսներն են ասում` “Сказано–сделано!”: VIP-VAR.okis.ru-ը Մանվելից գաղտնի զրուցել է դերասան Երվանդ Ենգիբարյանի հետ:): “Հավանում եմ Մանվելի աշխատասիրությունը, պահանջկոտությունն իր հանդեպ եւ այն չափավոր էգոիզմը, որը չի փչացնում մթնոլորտը եւ ներկայացումը: Ինձ համար շատ հեշտ է նրա հետ աշխատել: Մենք արդեն շատ լավ ենք իրար հասկանում բեմում, բայց երկուսս էլ հումորի մեծ զգացում ունենք, եւ եթե ներկայացման ժամանակ ինչ-որ բան պատահի, կարող ենք այն տապալել ”: Մանվել Խաչատրյանը “Ի՞նչն է ինձ զայրացնում եւ միաժամանակ դուր գալիս Մանվելի մեջ. “Օ մադամ, օ մսյե” ներկայացման ժամանակ Մանվելը փնտրում է թատրոնի դերասաններից Իգիթխանյան Յուրային, որպեսզի բառերը կրկնի, չնայած որ այդ նույն ներկայացումն արդեն 3 տարի է` խաղում ենք”: Նաեւ հանդիպեցինք Վիգեն Ստեփանյանին, ով “Օ մադամ, օ մսյե” ներկայացման ռեժիսորն է. “Առաջին անգամ եմ աշխատում Մանվելի հետ: Հանգիստ ենք աշխատում. երիտասարդ է, բայց արդեն լավ դերասան”:



այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается



6)
“Արտավազդ Ամիրյանին հրավիրել եմ շնորհանդեսիս” Մարի Ավանեսյանի երազանքներից մեկը կատարվել է. 18-ամյա երգչուհին իր առաջին ձայնասկավառակն է թողարկելու մոտ օրերս: Մարին բոլորին հրավիրում է կիսել իր ուրախությունը հոկտեմբերի 14-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ: “Dream” CD-ում ընդգրկված է 11 երգ. “Չգիտեմ՝ ձայնասկավառակի շնորհիվ ինչ հաջողությունների կհասնեմ, բայց ինչպես յուրաքանչյուր երգչի, այնպես էլ ինձ համար առաջինն առանձնահատուկ կարեւոր է:)”: Երգչուհի Մարի Ավանեսյանը Մարիի խոսքով՝ ձայնասկավառակ ունենալն իր համար երազանք էր, համանուն երգ էլ ունի, ուստի որոշել է ալբոմը հենց այդպես էլ անվանել. “Այդ երգը նվիրել եմ իմ ուսուցչուհու՝ Վարդուհի Վարդանյանի հիշատակին: CD-ում ընդգրկել եմ տասը տարվա ընթացքում ձայնագրած բոլոր երգերս, կան նաեւ նոր երգեր ու երկու զուգերգ Դավիթ Բադալյանի եւ ռեփեր Գարոյի հետ”: VIP-VAR.okis.ru-ի հետ զրույցում Մարին նշել է, որ երգերը տարբեր ոճերի են, դեռ չի գտել իր ուրույն ոճը. “Ամեն երգ ունի իր պատմությունը, պատահական չեն ընտրվել: Ընդհանուր ոճային գիծ չկա, տարբեր տեսակի երգեր են, ինքս էլ հստակ չեմ որոշել, թե որ ոճում կերգեմ: Միգուցե ձայնասկավառակից հետո լսեմ կարծիքներ ու հաջորդի դեպքում կողմնորոշվեմ:)”: “Ընկեր չունեմ, ոչ ոք չկա կողքիս”. Մարի Շնորհանդեսից հետո երգչուհին պատրաստվում է երգերից մեկի հիման վրա նոր տեսահոլովակ նկարահանել: Մարին նաեւ մտածում է փոքրիկ համերգ ունենալու մասին. “Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այդ հարցին, կցանկանամ առաջին գնահատականը, նկատողությունները ստանալ ուսուցիչներիս, հարազատներիս կողմից: Սկզբում ուզում եմ նեղ շրջանակներում՝ մտերիմներիս, ընկերներիս համար երգել”: “Ընկեր չունեմ, ոչ ոք չկա կողքիս”. Մարի Ավանեսյան Մարիի փոխանցմամբ՝ ինքն այլեւս չի աշխատում “Slide Art” ընկերության ու Արտավազդ Ամիրյանի հետ, բայց ձայնասկավառակից 4 երգ ստեղծվել ու ձայնագրվել է այդ համագործակցության ընթացքում. “Նրանց հետ մոտ երկու տարի աշխատել եմ, շնորհակալ եմ, բայց այժմ գործունեությունս շարունակում եմ առանց նրանց”: “Ես եւ Արտավազդ Ամիրյանը նորմալ հարաբերությունների մեջ ենք”. Մարի Մարի Ավանեսյանը VIP-VAR.okis.ru-ի հետ զրույցում նաեւ հավելել է, որ իր եւ Արտավազդ Ամիրյանի միջեւ ոչ մի լուրջ խնդիր չկա, անձնական ոչ մի խնդիր չունեն. “Նորմալ հարաբերությունների մեջ ենք: Արտավազդին ու մյուս աշխատակիցներին հրավիրել եմ շնորհանդեսին”: Երգչուհին նշել է, որ այժմ սիրահարված չէ. “Ընկեր չունեմ, ոչ ոք չկա կողքիս: Այսուհետ ավելի քիչ կխոսեմ անձնականիս մասին, որովհետեւ մի պահ բոլորը մոռացել էին, թե ինչով եմ զբաղվում: Ով տեսնում էր, առաջինն անձնականիս մասին էր հարցնում: Եթե լուրջ փոփոխություններ լինեն, այդ մասին միանգամից կասեմ:)”: 



այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается



7)
32 լուսանկար` 4 գիշերում Լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի առաջին անհատական ցուցահանդեսն է տեղի ունեցել օրերս “Բյուրոկրատ’’ գրախանութում: Հայկական եկեղեցիները ցերեկվա ժամերին տեսել են շատերը, բայց քչերին է հաջողվել “որսալ” նրանցից բուրող առեղծվածային մթնոլորտը գիշերով: Սուրեն Մանվելյանին, ով մասնագիտությամբ նաեւ ֆիզիկոս է, հաջողվել է ֆիքսել եկեղեցիների գիշերային կյանքը եւ “Հայաստանի գիշերապատկերներ” խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացնել 32 լուսանկար`աստղազարդ երկինք, եկեղեցիներ, խաչքարեր: Սուրեն Մանվելյանի աշխատանքներից 32 լուսանկարն էլ իրականացվել է չորս գիշերվա ընթացքում: Սուրենը դրանք անվանում է “անմոռանալի չորս գիշեր… գերեզմանոցում”:). “Քայլում ես գիշերը գերեզմանոցով, հանկարծ լապտերով մի տատիկի ես հանդիպում կամ պապիկի, շատ ռոմանտիկ է:): Ամենից երկար գիշերն անց եմ կացրել Նորավանքում, դա եւս կարելի է գերեզմանոց անվանել. շատերի շիրիմներն են գտնվում այնտեղ: Մնացած վայրեր ժամանում էինք գիշերվա ժամը երկուսին, եւ լուսանկարում էի մինչ առավոտյան ժամը 5-ը”: Իսկ “դեպքի վայր’’ Սուրենը մեկնել է երկու տարբեր վարորդների հետ: Առաջինը օգնել եւ աջակցել է նկարահանման ընթացքում, մյուսը չափազանց վախեցել է գերեզմաններից եւ նույնիսկ առաջարկել է թողնել Սուրենին մենակ եւ քաղաքում սպասել մինչ լուսանկարիչը կավարտի նկարահանումները:): Լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը Հետաքրքիր պատմություն կա Թալինի եկեղեցու հետ կապված. Սուրենն ավարտել է ներսում ընթացող նկարահանումները, անջատել լույսերն ու … մոտիկից ծանոթացել եկեղեցու բնակիչների` չղջիկների հետ:): Նկարահանման վայրերն ընտրվել են մաքսիմալ մոտիկ լինելու նախապայմանով, որպեսզի առավոտյան Սուրենը “կազմ-պատրաստ եւ ճիշտ ժամին լինի աշխատավայրում”: Լուսանկարիչը մտադրված է շարունակել այս լուսանկարների շարքը եւ ավելի “հեռու գնալ’’: Նման լուսանկարների շարք անելու գաղափարը ծնվել է դեռեւս 2007 թվականին: Այդ ժամանակ նա նկարահանել է ամենահայտնի տուրիստական 12 վայրերը` Գառնի, Գեղարդ, Սանահին, Հաղպատ… Դրանք տպագրվել են ամսագրում, իսկ գաղափարը մնացել է դարակում մինչեւ 2011 թվականը: Սուրեն Մանվելյանի աշխատանքներից Աստղային երկինքը ֆիքսելու ցանկություն Սուրենը մանկուց ունի. նա երազել է աստղագետ դառնալ, փոխարենը դարձել է ֆիզիկոս: Առաջինը, ինչ Սուրենը լուսանկարել է իր կյանքում, 1999 թվականի աստղային երկինքն էր: Լուսանկարել է նաեւ լուսնի մակերեսը, աստղերը: Լուսանկարները մինչ այժմ էլ պահպանվում են: Վերջերս համացանցում բուռն քննարկվում էր Սուրեն Մանվելյանի հեղինակային լուսանկարների հավաքածուն: Նա լուսանկարում է մարդկանց եւ կենդանիների աչքերը մոտիկից: Նայելով նկարներին` դժվարությամբ ես հասկանում, որ դրանք աչքեր են, այլ ոչ թե մոլորակներ կամ մարդկությանն անհայտ երեւույթներ, ու անկախ քեզնից սկսում ես ուսումնասիրել սեփական աչքդ հայելում` համոզվելու, որ քո աչքերում եւս նույն “աշխարհից’’ կա:): Սուրեն Մանվելյանը եւ “Բյուրոկրատ” գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը Սակայն Սուրենը որոշում է աչքերի փոխարեն ցուցահանդեսին ներկայացնել եկեղեցիները. “Կարծում եմ` սա ավելի մոտ է հայերին, իսկ աչքերը համամարդկային արժեք են”: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները կանաչ եւ դեղին թերթիկների վրա գրում էին իրենց անուններն ու գցում ապակե ամանի մեջ: Վերջում վիճակահանություն եղավ եւ առավել հաջողակ այցելուներից մեկը նվեր ստացավ Սուրեն Մանվելյանի լուսանկարներից մեկը: “Հայաստանի գիշերապատկերներ” ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները նաեւ վաճառվում են: Կարող եք դիտել, ինչու չէ, նաեւ գնել դրանք գրախանութից մինչեւ հոկտեմբերի 20-ը :

այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается



8)
“Միսս 7 մայրցամաք”-ի տաղանդը Արեւիկ Գեւորգյանը՝ Հ1-ի սերիալների հերոսուհին, վաղուց իր ուժերն է փորձում մոդելային ասպարեզում: Նա օրերս է վերադարձել “Միսս 7 մայրցամաք” միջազգային մրցույթից, որտեղ արժանացել է “Միսս տաղանդ” տիտղոսին ու ընդգրկվել լավագույն յոթնյակում: “Միսս 7 մայրցամաք” գեղեցկության մրցույթը երկու տարի Երեւանում անցկացվելուց հետո այս տարի կայացել է թուրքական Բոդրում քաղաքում: Արեւիկի խոսքերով՝ հագեցած ու բուռն օրակարգ են ունեցել. “Եղել ենք ժամանցի, զվարճանքի վայրերում, քրիստոնեական սրբավայրերում, նաեւ այցելել ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցին: Հանգստանալու ժամանակ գրեթե չենք ունեցել, ինչը լավ է. հիմա հիշելու շատ բաներ ունենք”: Արեւիկ Գեւորգյանը VIP-VAR.okis.ru-ի հետ զրույցում Արեւիկը նշել է՝ որպես մոդել փորձառություն է ձեռք բերել. “Մրցակցություն չեմ զգացել, միայն իմ ելույթից առաջ էի լարվել, բայց ընդհանուր ընկերական մթնոլորտ էր տիրում, բոլորն էլ հաղթանակի արժանի աղջիկներ էին”: Մինչ եզրափակիչը տեղի են ունեցել “Միսս բիկինի” եւ “Միսս տաղանդ” փուլերը, իսկ հաղթողների անունները հայտարարվել են եզրափակչի ընթացքում: Հայ մոդելը “Միսս տաղանդ” անվանակարգում հանդես է եկել մնջախաղով` ներկայացնելով Լեոնիդ Ենգիբարյանի “Կնոջ կյանքը” երկու րոպե տեւողությամբ բեմադրությունը. “Շատ ուրախ եմ, որ ժյուրին ու հանդիսականները հասկացան բեմադրության իմաստը, անգամ որոշ մարդիկ հուզվել ու արտասվում էին”: “Միսս 7 մայրցամաք”-ի տաղանդը` Արեւիկ Գեւորգյանը “Գումար աշխատելու համար չեմ նկարվում սերիալում”. Արեւիկ Արեւիկի խոսքերով՝ իրեն հաճախ ճանաչում են հեռուստասերիալից, իսկ որպես մոդել ոչ բոլորը գիտեն: Բացի այդ, նա մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող է, ուզում է հետագայում Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում սովորել. “Արդեն հարազատ է դարձել սերիալում դերեր կերտելը, խաղալը… Գումար աշխատելու համար չեմ նկարվում: Ամեն կերպ փորձում եմ հասնել դերասանական այն արվեստին, որն ուզում եմ իմ մեջ տեսնել: Նպատակ ունեմ ռեժիսուրայով զբաղվել: Դեռ չեմ որոշել՝ հիմնական աշխատանքս որը կդառնա”: Արեւիկ Գեւորգյանն ընդգրկվել է "Միսս 7 մայրցամաք" մրցույթի լավագոււյն յոթնյակում Այս անգամ մրցույթ-փառատոնին զուգահեռ անց է կացվել նաեւ “Photomodel of The World” մրցույթը: Երկու մրցույթին միաժամանակ մասնակցել է մոտ 35 մոդել: “Միսս 7 մայրցամաք”-ի գլխավոր հաղթող է ճանաչվել Ուկրաինան ներկայացնող Նինա Աստրխանցեւան, իսկ “Photomodel of The World”-ը Բելառուսի ներկայացուցիչ Ինեսսա Կունցեւիչն է:

 
 այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается


9)
Հայտնիների տոնական զգեստները:) Բոլոր սրբերի օրվա նախօրեին` հոկտեմբերի 31-ին նշվող Հելովինին պատրաստվելու համար ունես ուղիղ 18 օր:): Սարսափազդու դիմակներ, ինչպես նաեւ օրվա տրամադրությանը հատուկ զգեստ ընտրելու հարցում գուցե կողմնորոշվես` ծանոթանալով հայտնիների հելովինյան կերպարներին: Ի դեպ, վերջին տարիներին տոնի ընթացքում ամենից հաճախ կրում են Լեդի Գագայի կերպարին համապատասխան զգեստներ:): Քիմ Քարդաշյանը Այս տոնը կելտական ծագում ունի, սկիզբ է առել Իռլանդիայում եւ Շոտլանդիայում: Հելովինը պաշտոնապես նշվում է անգլիալեզու երկրներում, սակայն ի տարբերություն այլ տոների, այս դեպքում օրն աշխատանքային է հանդիսանում: 20-րդ դարից տոնը տարածում է ստանում նաեւ ոչ անգլախոս երկրներում: Halloween բառն անգլերենից բառացիորեն թարգմանաբար նշանակում է սուրբ երեկո: Տոնի կարեւոր ու անփոխարինելի պարագան է Ջեքի լապտերը` դդմի մեջ պատրաստված լուսավոր գլուխը, դե, իհարկե, նաեւ զգեստները:): Քրիստինա Ագիլերան Այդ օրը փողոցներում կարելի է հանդիպել արնախումների, մահացածների, ջրահարսների, կախարդների, փերիներ… Հանրահայտ մարդիկ եւս սիրում են նշել Հելովինը` կրելով յուրահատուկ, ծիծաղելի կամ վախենալու զգեստներ: Առաջարկում ենք դիտել, թե ինչպիսի զգեստներ են ընտրել “աստղերը’’ տարբեր տարիների Հելովինը նշելու համար:): այս 


այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается


10)
Ճակատագրական հանդիպումից մինչեւ հարսանյաց հանդես:) Տիգրանն ու կինը` Սեդուլը, մեկ ամսից ավել է` ամուսիններ են:): VIP-VAR.okis.ru-ին “Վիտամին” ակումբի հումորիստ Տիգրանը պատմել է իրենց ճակատագրական հանդիպման ու ավանդական հարսանիքի մասին: Զույգը, ինչպես Տիգրանն է նշել, շատ պատահական հանդիպել է երեւանյան ակումբներից մեկում: Արտերկրում բնակվող Սեդային ակումբ ընկերուհին է հրավիրել, Տիգրանն էլ տեսել ու հրապուրվել է…:): Որոշ ժամանակ շփվելուց հետո սիրահար զույգն ամուսնության որոշում է կայացրել, խոսկապի, ապա նշանադրության միջոցով ստացել ծնողների համաձայնությունն ու պատրաստվել հարսանյաց արարողությանը: Տիգրանի եւ Սեդայի պսակադրությանը “Հիմնականում պահպանել ենք հարսանեկան ավանդույթները, փորձել դրանք ներկայացնել արդի ու գեղեցիկ ձեւով. տուն մտնելուց առաջ մեղր ենք կերել, ուսներիս լավաշ գցել ու ափսեներ կոտրել”,-VIP-VAR.okis.ru-ին պատմել է Տիգրանը: Հարսին տանելուց էլ բակում հատուկ պարի խումբ է պարել, ինչը փեսայի մատուցած այլ անակնկալների հետ շատ է դուր եկել արտերկրից հայրենիք ժամանած խնամիներին: Զույգը պսակադրվել է Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում, որի ճանապարհին եւս Սեդուլին անակնկալ է սպասվել թղթե գունավոր հրավառության տեսքով:): Հարսանյաց հանդեսի ժամանակ փեսայի եղբայրները մեկի փոխարեն երկուսն են եղել` “վիտամինցի” Գարիկն ու Վաչեն, իսկ հարսին` երկու հարսնաքույր է ուղեկցել: Քավորի ու քավորակնոջ դերում եղել են նորաձեւության դիզայներ ամուսինները` Լիանա եւ Սարգիս Սարգսյանները, որոնց հետ Տիգրանի մտերմությունը վաղուց է սկսվել: Տիգրանի եւ Սեդայի պսակադրությանը Սեդուլի ծաղկեփունջն իր բարեկամուհիներից է բռնել, մյուս երիտասարդներին էլ տարոսիկներ են բաժանել: Հարսանյաց հանդեսից հետո զույգը մեղրամսի է մեկնել, հիմա վայելում է ամուսնական կյանքի առաջին ամիսները: “Կինս պատրաստվում է Ամերիկյան համալսարան ընդունվել, քննությունները հանձնելու համար պարապում է”,- VIP-VAR.okis.ru-ին ասել է Տիգրանը` հավելելով, որ կնոջ ուսման պատճառով մոտ երկու տարի նորաստեղծ ընտանիքի ծրագրերում երեխաներ չեն լինի: VIP-VAR.okis.ru-ին պատմելով իրենց ավանդական հարսանիքի մասին` Տիգրանն ասել է, որ դրանց թվում կարեւոր տեղ է զբաղեցրել նաեւ կարմիր խնձորի երեւույթը. “Որքան էլ ես առաջադեմ լինեմ կամ ասեմ, որ սա 21-րդ դարն է, ինձ համար կարեւոր է կարմիր խնձորի ավանդույթի պահպանումը: Կարծում եմ` դա կարեւոր է յուրաքանչյուր` անգամ առաջադեմ տղամարդու համար, այլ հարց է դրա մասսայականացումն ու քննարկումը, ինչը, բնականաբար, գովելի չէ”: VIP-VAR.okis.ru-ը երջանկություն է մաղթում նորապսակներին:): 



այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается


11)
“Հենց սկզբից սրտիս կպավ:)” Մհերն ու սկսնակ երգչուհի Քրիստինան “Հայա” երգի հիման վրա երեկ տեսահոլովակ են նկարահանել, ինչի ընթացքին հետեւել է նաեւ VIP-VAR.okis.ru-ը: Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է, երաժշտական պրոդյուսերը` Արսեն Բարսամյանը: Կադրում Քրիստինայից բացի նաեւ պարող զույգ է լինելու, իսկ Մհերը հանդես է գալիս որպես բեք-վոկալ: Երգիչ Մհերը “Քրիստինան այս երգը շատ հետաքրքիր է երգում: Սա նրա երկրորդ երգն է, ես էլ որպես ընկեր, որպես պրոդյուսեր, կարելի է նաեւ այդպես ասել, օգնում եմ իրեն, որ ճիշտ քայլեր սկսի անել հայկական շոու-բիզնեսում”,- VIP-VAR.okis.ru-ին ասել է Մհերը` նշելով, որ երգչուհուն վաղուց է ճանաչում: “Այս երգը հենց սկզբից սրտիս կպավ, որոշեցինք, որ առաջին տեսահոլովակս սրա հիմա վրա է լինելու: Հույս ունեմ, որ մարդկանց դուր կգա, դրանից հետո էլ կորոշեմ` ինչ եմ անելու, ինչ ոճում եմ երգելու”,-ասել է 18-ամյա Քրիստինան, ով նախքան հայկական շոու-բիզնեսում քայլեր անելը բնակվել է Ռուսաստանում, մասնակցել ռուսական եւ միջազգային մրցույթների: Սկսնակ երգչուհի Քրիստինան “Քանի որ Քրիստինան տարիքով փոքր է, երաժշտական լուրջ ուղղվածություն չենք տվել. աբստրակտ ու պարային ռիթմեր են, ավելի շատ շեշտվում ու լսվում է երգչուհու ձայնի յուրահատկությունը: Գործիքավորումը ռեգետոնի, ռումբայի մի փոքր հայկականացված, բայց եվրոպական ստանդարտներ ու ռուսական հոտ ունի”,-նշել է երաժշտական պրոդյուսեր Արսեն Բարսամյանը: Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Աբովյանն էլ VIP-VAR.okis.ru-ին ասել է, որ նկարում են “թեթեւ ու շարժուն” տեսահոլովակ, որի հիմքում ռեժիսորական բարդ լուծումները չեն լինի. “Վերջնական տեսքը “սյուրպրիզ” է լինելու:)”: “Հայա”-ի տեսահոլովակում կլինի գրաֆիկական միջամտություն: Այն պատրաս կլինի մոտ մեկ ամսից:


այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается



12) 
Ինչե՞ր են կատարվել երգչուհու CD-ի շնորհանդեսին “Շնորհակալ եմ, որ ձեր թանկ ժամանակից տրամադրել ու ինձ հյուր եք եկել: Կներեք, որ մի քիչ սպասեցրի, շատ հուզված եմ”. Մարին, մոտ 30 րոպե ուշանալով, այսպես է ողջունել իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին եկած հյուրերին: Երգչուհի Մարին Պարզվում է՝ երգչուհին այնքան է հուզվել, որ վերջին պահին չի կողմնորոշվել` գալ, թե՝ ոչ, բայց եկել ու լուսանկարվել է ընկերների, երկրպագուների հետ, իր մաղթանքները գրել “Dream” CD-ի վաճառված առաջին օրինակների վրա:): VIP-VAR.okis.ru-ի հետ զրույցում Մարին նշել էր, որ իր առաջին ձայնասկավառակն արդեն իրականություն դարձած երազանք է: Երգչուհու համար հուզվելու առիթ է դարձել նաեւ այն, որ “իր երազած օրն անցկացրել է իրեն սիրող մարդկանցով շրջապատված”: Մարիին ամենից շատ նվիրել են ծաղիկներ, դրանց կողքին կար եւս մեկ նվեր՝ իր իսկ դիմանկարը, որը երգչուհին շատ էր հավանել:): Մարիաննա Հովհաննիսյանը, Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները Ձայնասկավառակների խանութ էին եկել Մարի Ավանեսյանի ընկերները, համակուրսեցիները, բարեկամները, դպրոցահասակ երկրպագուները: 12-ամյա Հասմիկը 18-ամյա երգչուհու երկրպագուներից է. “Մարիի երգերը միշտ լսում եմ: Շատ սիրուն է, չեմ ճանաչում, բայց զգում եմ, որ լավ աղջիկ է”: 11-ամյա Լիլիթն էլ վերջերս է իմացել Մարիի մասին. “Շատ եմ նմանեցնում Սելենա Գոմեսին, բայց Մարիի երգերն ինձ ավելի դուր եկան”: Մարիաննան ու Արեւիկը` Մարիի մասին Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը Մարիի հետ շատ մտերիմ է, ինչպես նշում է՝ Մարին իր փոքր քույրն է, ում համար գրել է “Little Romance”-ի խոսքերը: Այս երգը եւս ընդգրկված է ձայնասկավառակում: “Մեր ընկերությունը շոու-բիզնեսից դուրս է, դեռ 5 տարեկանից տարբեր առիթներով շփվել ենք, բայց մտերիմ չենք եղել: Ավելի հասուն տարիքում մտերմանացանք, ընտանիքներով էլ ճանաչում ենք իրար”,-VIP-VAR.okis.ru-ի հետ զրույցում նշել է Մարիաննան՝ հավելելով, որ Մարիի երգացանկից ամենից շատ հավանում է “Սրտիկներ” երգը: Մարին ներկայացրել է իր առաջին ձայնասկավառակը Անուշիկ ու Արեւիկ Ալավերդյան քույրերը եւս մտերիմ են Մարիի հետ: Երգչուհին սկզբում շփվել է Անուշիկի հետ, հետո ծանոթացել մյուս քույրիկի հետ:): “Միշտ ասում եմ, որ էստրադային ոճը չեմ սիրում, ինձ ավելի հոգեհարազատ է փոփ-ռոքը, բայց իր “Մի բուռ” երգը շատ եմ սիրում: Մարիին երիտասարդները սիրում են հենց ոճի համար”,-ասել է Արեւիկ Ալավերդյանը: Դառը սուրճ` ընկերուհիների համար:) Շնորհանդեսից հետո երեկոյան սրճարաններից մեկում տեղի է ունեցել երեկույթ, ուր հավաքվել էին բազմաթիվ երգիչներ, հաղորդավարներ՝ լսելու Մարիի կենդանի կատարումները: Երգչուհին իրեն “ողողել” էր վարդի թերթիկներով, հաղորդավար Արտակ Վարդանյանի օգնությամբ անց էր կացնում իր ակումբային առաջին մենահամերգը, կատարում իր երգացանկից երգեր, ինչպես նաեւ ռուսալեզու մի քանի ստեղծագործություն: Ներկաների թվում էր նաեւ Էմմին, ով մի փոքր ուշանալու պատճառով շատերի նման հեռվում կանգնած ունկնդրում էր Մարիին, ում ճանաչում է փոքր հասակից. “Հիշում եմ, երբ “Դո-ռե-մի”-ում Չառլիի մասին էր երգում, բոլորս շատ էինք սիրում համով, մռութիկ Մարիին: Կարծում եմ՝ նա լավ կանի, եթե իր երգացանկում ընդգրկի “Դառը սուրճ”-ի նման երգեր, քանի որ մեզ մոտ քիչ են այդ ոճի գործերը”: Երգչուհի Մարին Ի դեպ, “Դառը սուրճ”-ի մասին. Մարին անակնկալ էր պատրաստել իր երգչուհի ընկերուհիների համար: Անուշիկին եւ Մարիաննային հրավիրելով բեմ՝ հանձնեց “Դառը սուրճ” երգի տեքստը եւ հորդորեց նրանց տեղում երգել այն: Աղջիկները, միասին երգելով, հաղթահարեցին Մարիի փորձությունը եւ նրա կողմից ստացան ծաղիկներ: Ի դեպ, Մարին եւս կատարեց նույն երգը, որի ընթացքում ներկաներին սուրճ հյուրասիրեցին: Ա~խ, այդ ականջօղը Մարին երգելու ընթացքում անընդհատ վայր էր գցում ականջօղը, որը փորձեց հանձնել Մարիաննա Հովհաննիսյանին, քանի որ վերջինս էր նվիրել, բայց հաղորդավար Արտակը, պատճառաբանելով, որ նվերը ետ չեն տալիս, որոշեց նվիրել այն Մարիի մյուս ընկերուհիներին՝ Պերճուհուն եւ Անուշին, ովքեր օգնել էին կազմակերպել երեկոն: Երիտասարդ երգչուհին չմոռացավ շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին, վերջում էլ կատարեց “Ադաջիո” երգը՝ արժանանալով ամենաբարձր ծափերին:


այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается




13)
Համերգ` Վարդուհի Վարդանյանի հիշատակին Անավարտ երգեր, սեր, կարոտ, անմոռանալի հուշեր…. Վաղաժամ մահացած Վարդուհի Վարդանյանի հարազատների, ընկերների, երկրպագուների համար լրացել է կարոտի հինգ տարին… Հոկտեմբերի 16-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացել է երգչուհուն նվիրված համերգ-երեկո, որին մասնակցել են հայկական շոու-բիզնեսից երգչուհու ընկերները: Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված երեկոյին Անդրեն, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Գրիգորյանը, Սյուզան Մարգարյանը, Արսեն Սաֆարյանը, Արամոն, Արմինկան, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռազմիկ Ամյանը, Արշակյան քույրերը, Զառա Բաբայանը, Հայկոն, Ալլա Լեւոնյանն ու այլ երգիչներ Վարդուհու երգացանկի ստեղծագործություններն են կատարել կամ նրա մասին գրված իրենց հեղինակային երգն են հնչեցրել: Համերգը կազմակերպել էին երգչուհու քույրերը եւ ընկերները` ի սկզբանե որոշելով Վարդուհի Վարդանյանին նվիրված երեկոն դարձնել լուսավոր ու հիշել իր մեղեդային, պարային, ռիթմիկ երգերը: “Արի իմ սեր”, “Վերադարձ”, “Հայկական էսքիզներ”, “Գքելեր”, “Հայաստան աշխարհ”, “Մշո օրոր”, “Սիրել հանուն սիրո”, “Սեր” ու այլ հայտնի երգերը կենդանի կատարմամբ երգել են Վարդուհի Վարդանյանի գործընկերները: Երգիչները փորձել են բեմից հանդիսատեսին փոխանցել երգչուհու “մասնիկները”՝ նրա երգերը: Անդրեն Զարուհի Բաբայանը, ով իր կապույտ զգեստով տարբերվում էր մյուս երգչուհիներից, ովքեր հիմնականում սեւ երանգների մեջ էին, կատարել է իր ընկերուհու երգացանկից “Գքելեր” պարային պոպուրին: Նրա խոսքերով՝ Վարդուհին շատ պայծառ անձնավորություն էր, նրան պետք է հիշել հենց այդպիսին՝ ժպիտով ու սիրով: “Հոգուս խորքում վստահ էի, որ մեծ մասը կլինեն սեւ հագուստով: Նման համերգին երգել ուրախ երգ, արդեն իսկ դժվար է: Զգալով, որ այսօր գերիշխում է կարոտն ու տխրությունը` զսպում եմ զգացմունքներս, երգի միջոցով ներկայացնում եմ նրա ուրախ, կենսախինդ կերպարը”: Հեղինակ-կատարող Արսեն Գրիգորյանը պատրաստել էր նոր երգ. “Ուզում եմ հասկանալ”-ը նա կատարում էր… այո, Վարդուհու հետ. “2006-ին գործիքավորող Մուրզոյի մոտ երգել էինք սեւագիր տարբերակը, որ դուետը գործիքավորի: Հետո ձգձգվում էր, այդպես էլ չերգեցինք… Որոշեցի Վարդուհու ձայնագրված հատվածները վերցնել, դրա վրա նոր գործիքավորմամբ կառուցել զուգերգը”: Զարուհի Բաբայանն ու Արսեն Գրիգորյանը Արսեն Գրիգորյանը Վարդուհուն նվիրված մի քանի երգ ունի, վերջերս էլ գրել ու գործիքավորել է “Չենք մոռանա” երգը, որը կատարում են Արմինկան, Զարուհի Բաբայանը, Անդրեն, Սյուզան Մարգարյանը, Արամոն, Էմման, Տիգրան Պետրոսյանը, Ալլա Լեւոնյանը եւ վաղաժամ մահացած երգչուհու որդին՝ Ռուբենը: “Հինգ տարի անց կարիք կար, որ խմբակային նոր երգով հանդես գայինք: Տեսահոլովակում մեր ստեղծագործական, ձայնագրման ընթացքն է երեւում”, – նշել է Արսեն Գրիգորյանը: Նա նաեւ դուետներով երգել է Զարուհի Բաբայանի եւ Ալլա Լեւոնյանի հետ: Համերգի ընթացքում ցուցադրվել են Վարդուհու՝ տարբեր տարիների համերգային կատարումներից հատվածներ, նաեւ նրան նվիրված բոլոր տեսահոլովակներն ու երգերը: Քրիստինե Պեպելյանը Անդրեն երգչուհու հետ զուգերգը՝ “Հորդ անձրեւ”-ը, կատարելիս չէր կարողանում թաքցնել հուզմունքը. նրա կողքին այնքան էր պակասում Վարդուհին… Երգչուհու որդին՝ Ռուբենը, ով որոշել է անցումային տարիքից հետո երգով ու երաժշտությամբ զբաղվել, եւս երգել է մայրիկին նվիրված համերգին: Նա դաշնամուրով նվագել ու կատարել է Սիրուշոյի հեղինակած “Արեւ” երգը: Երգի պետական թատրոնի նոր սերնդի կատարողներն էլ “Հայաստան աշխարհ”-ը երգել են միասին: Համերգն ավարտել է Արսեն Գրիգորյանի “Չենք մոռանա” երգով, որի տեսահոլովակի ռեժիսորը երգչուհու մտերիմ ընկերներից մեկն է՝ Եղիշե Վերդյանը: VIP-VAR.okis.ru-ի հետ զրույցում ռեժիսորը նշել է, որ մինչ օրս տարբեր տեղերից հավաքում է երգչուհու արխիվային կադրերը` դրանք հետագայում օգտագործելու համար, նաեւ ցանկանում է Զարուհի Բաբայանի եւ Արսեն Գրիգորյանի՝ Վարդուհուն նվիրված երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ:                                    




այս անգամ այսքանը՛СмеётсяУлыбается


14)Նադեժդա Սարգսյանը` երգչուհու “գաղտնի” գործերի մասին Օրերս լրացել է Նադեժդա Սարգսյանի 58-ամյակը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ երգչուհուն մի շարք անակնկալներ են մատուցվել, որոնցից մեկն իրեն զարմացրել, ապա “ստիպել” է ուրախությունից արտասվել: “Այս տարի տրամադրված չէի ծնունդս նշելու, քանի որ ամուսնուս առաջին տարին է լրանում: Որոշել էինք, որ ես եւ Էմմին ինչ-որ տեղ կգնանք. ինձ համար մեծ երջանկություն կլիներ, միասին անցկացնեինք այդ օրը: Էմման ինձ համոզեց, տնից տարավ ինչ-որ տեղ` միանգամայն այլ ծրագրեր ունենալով: Մեկ ժամ չանցած` խնդրեց տուն վերադառնալ` պատճառաբանելով, թե իրեն լավ չի զգում”,-VIP-VAR.okis.ru-ին պատմել է Նադեժդա Սարգսյանը: Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը Ւսկ պատմության շարունակությունը, երգչուհու խոսքերով, ահա այսպիսին է:). “Երբ մտա տուն, լռություն էր, բայց 30-ից ավելի հյուր ունեինք` մեր երգիչ-երգչուհիներն ու արվեստագետները: Ողջ երիտասարդությունը մեր տանն էր, մինչ ուշ գիշեր մնացել են եւ ամեն ինչ արել, որ իմ տրամադրությունը բարձր պահեն: Փաստորեն Էմմիին ընդամենը մեկ ժամ էր պետք այդ ամենը կազմակերպելու համար:)”: Հոբելյարին անակնկալ մատուցողների թվում են եղել Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Էրիկը, Մհերը, Սերգեյ Գրիգորյանն ու այլ հայտնիներ, որոնք նախապես Էմմիի հետ ծրագրել են, թե ինչպես պետք է անցկացնեն Նադեժդա Սարգսյանի ծննդյան տոնը. “Երկու շաբաթ գալիս էին մեր տուն, փսփսում, ինչ-որ թաքուն բաներ խոսում… Պարզվում է` նրանք արդեն ծրագրել էին, թե ինչ են անելու: Ես շատ զարմացած եմ, որ 30 հայ կարողացել է լռել ու ոչ ոքից ոչ մի բառ դուրս չի եկել այդ օրերի ընթացքում”: Էմմին եւ ընկերները անակնկալ են մատուցել Նադեժդա Սարգսյանին Անակնկալի գաղափարակիր Էմմին եւ իր ընկերները շոու-ծրագիր են կազմակերպել, որի ընթացքում շնորհավորանքի տեսքով երգել ու կատակել են: Նվերների թվում էլ անպակաս են եղել գունավոր փուչիկները, ծաղիկներն ու տիկնիկները, որոնք երգչուհուն մանկության գիրկն են տարել. “Անգամ իմ բոյի վարդ եմ ստացել: Ամեն ինչ շատ սիրուն էր, շատ հետաքրքիր ու լի սիրով: Տորթ էին բերել, որի վրա գրաված էր “Надерная бомба”:)”: “Այդ օրը երբեք չեմ մոռանա”. Նադեժդա Սարգսյան Նադեժդա Սարգսյանը VIP-VAR.okis.ru-ին պատմել է, որ միշտ հիշում է ամուսնու` Դավիթ Բեջանյանի հետ 25 տարեկանում անցկացրած ամենաերջանիկ ծննդյան տոնը.“Ամուսնուս հետ մեքենայով դուրս եկանք Երեւանից դեպի Գյումրու կողմ, ամբողջ օրը պտտվեցինք ողջ Հայաստանով, իսկ գիշերը Երեւան մտանք Սեւանի կողմից: Այդ ընթացքում անձրեւեց ու արեւ եղավ… Այդ օրը երբեք չեմ մոռանա”: Նադեժդա Սարգսյանն իր ամենաերջանիկ տարեդարձն անցկացրել է ամուսնու հետ` 25 տարեկանում:) Զրույցի վերջում երգչուհին նշել է, որ այս տարվա անակնկալն էլ շատ հաճելի է եղել, շնորհակալություն է հայտնել բոլորին իրեն ուրախացնելու համար` ես մեկ անգամ ցանկանալով ապրել այն երջանիկ րոպեները, որ իրեն պարգեւել են երիտասարդները: VIP-VAR.okis.ru-ը միանում է բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին:):



այս անգամ այսքանըУлыбаетсяСмеётся



15)
“Քեզ թվաց` ոչ մի բան չհասկացող փափկամազիկ եմ” Սյուզի Մելիքյանն ուզում է գտնել իր իրական սերը: Համանուն երգում Սյուզին երգում է. “Քեզ թվաց սկզբում, թե հասարակ աղջիկ եմ, ոչ մի բան չհասկացող փափկամազիկ եմ, իմ տեսքին խաբվել են շատ-շատերը, բայց լսիր՝ որոնք են հենց իմ պահանջները…”: Պահանջները հայտնի կդառնան երգչուհու՝ օրերս նկարահանած տեսահոլովակի ցուցադրումից հետո:): Սյուզի Մելիքյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին Սյուզիի խոսքերով՝ տեսահոլովակի միջոցով մարդիկ կտեսնեն իր պատկերացրած իրական սերը. “Այս երգն ուրախ ու թեթեւ է, խոսքերն իմ մասին են, բնավորությանս գծերը երեւում են, իմ բնույթին համապատասխան է: Կադրում միայնակ երգում եմ, պարում, իմ էմոցինաներն եմ արտահայտում: Այս տեսահոլովակի կերպարներն ինձ նման են”: Զրույցում Սյուզին նշել է՝ ինչպիսին է պատկերացնում իրական սերը. “Մինչ օրս եթե կյանքս չեմ կապել մեկի հետ, ուրեմն սպասում եմ իրական սիրո, որ կարողանամ ամբողջ կյանքս այդ մարդու հետ ապրել: Ինձ համար կարեւոր են խենթ բնավորությունը, խելառ վիճակներն ու անկեղծ սերը”: Երգչուհի Սյուզի Մելիքյանը Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, երգի երաժշտության հեղինակը՝ Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: “Կինոյի արտառոց սցենար չի լինի. խաղարկային տեսարաններ, տղա-աղջիկ հարաբերություններ են երեւալու, որոնք կապ ունեն երգի տեքստի հետ: “Կլիպի տղա” էլ կա, որին մինչ նկարահանումը չէի տեսել, բայց ռեժիսորը համապատասխան կերպար է ընտրել”: Նկարահանումների որոշ մասը կատարվել է Երեւանի նորակառույց շենքերից մեկի տանիքին, պատշգամբում, ավտոմեքենաների կայանատեղում. “Իմ մրսածության պատճառով նկարահանումների մյուս մասը հետաձգվել է, դեռ նոր տեսարաններ կլինեն”, – նշել է Սյուզին ու հավելել. “Ի տարբերություն իմ մյուս տեսահոլովակների, այս անգամ փոփոխություններ եմ արել սանրվածքի, կերպարի, դիմահարդարման մեջ”: Սյուզի Մելիքյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին “Հովանավորներ չունեմ”. Սյուզի Մելիքյան Սյուզի Մելիքյանը զրույցում նշել է՝ հովանավորներ չունի, տեսահոլովակն իր աշխատած գումարով է նկարահանում. “Ուզում եմ տեսահոլովակի միջոցով երգն ավելի հանրային դարձնել: Տարբեր միջոցառումների ժամանակ երգել եմ այս երգը, մարդկանց կողմից դրական կարծիքներ եմ լսել: Հուսով եմ՝ ժողովուրդը կհավանի ու կսիրի այն”: Երգչուհին նաեւ որոշել է հիմնական աշխատանքի անցնել ու երգել համալիրներից մեկում. “Շուտվանից էի ուզում աշխատել, որոշ պատճառներով հետաձգվում էր: Փորձում եմ հասցնել երգեր ձայնագրել, տեսահոլովակներ նկարել, իմ ուժերով ավելիին հասնել”: 


այս անգամ այսքանը СмеётсяУлыбается

Ժպտացեք հաճախ՛

Ո՞ր մասն էք սիրոմ

  • 33%, 5778 ձայն
  • 22%, 3749 ձայն
  • 12%, 1950 ձայն
  • 10%, 1605 ձայն
  • 9%, 1551 ձայն
  • 6%, 1040 ձայն
  • 3%, 383 ձայն

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց Վիփ-Վար.okis.ru-ի պաշտոնական համաձայնության։
1 2 3 4 5
html counter чат

Գրել նամակ Ձմեռ Պապին:
VIP-VAR.ru

Գրել նամակը

i
p
-
V
a
r
.
o
k
i
s
.
r
u
открытка Ты - моя любовь
Ты - моя любовь

B.B.C. {[Կարդացեք Համարներով 1),2),3):]} B.B.C.

Home

Ժպտացեք հաճախ՛ www.New-Vip-Var.okis.ru Mail.Ru
Անուն *
Էլ.փոստ *
Պետություն *
Տեքստ *
Ստուգման կոդ *

online casino singapore william hill casino KOSTENLOSER BESUCHERZäHLER online casino in canada Online Casino
smilies Ես Քեզ Կպաշտպանեմ:Հիշիր.....
SHOUTMIX Cazino ONLINE CASINO AUSTRALIA SOUTH AFRICAN CASINO Casino titan
most beautiful Russian Brides contador de visitas счетчик посещений
www.vip-var.okis.ru
html counterсчетчик посетителей сайта
122222 Երաժշտություն by varo