Savsem NEW

Загрузка ...
                                      Ինչպես տեղադրել Windows 8-ի փորձնական տարբերակը վիրտուալ միջավայրում

 

Microsoft ընկերությունը սեպտեմբերի 13-ին ներկայացրեց Windows 8 օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը: Այն նախատեսված է ծրագրեր և սարքավորումներ մշակողների համար: Windows 8 Developer Preview համակարգի 32 և 64 բիթանոց տարբերակները հասանելի են Microsoft-ի պաշտոնական կայքում և կարող եք անվճար ներբեռնել այնտեղից: Microsoft ընկերությունը կատարել է մի շարք դրական փոփոխություններ Windows-ի հերթական տարբերակում: Ամենախոստումնալից փոփոխություններից մեկը համարվում է այսպես կոչված Smart Screen-ը, որը նորույթ է Windows օպերացիոն համակարգերում: Ոչ վիրտուալ միջավայրում. Եթե ցանկանում եք տեղադրել այս փորձնական տարբերակը ոչ վիրտուալ միջավայրում, ապա կարող եք հետևել հետևյալ քայլերին՝ 1. Ներբեռնեք այս ISO ֆայլը (32 բիթ, 64 բիթ): 2. Գրեք դրա պարունակությունը DVD սկավառակի վրա (անմիջապես ISO ֆայլը չգրեք, այլ դրա պարունակությունը: Կարող եք օգտագործել Nero ծրագիր): 3. Մնացած քայլերը նման են Windows7-ի տեղադրմանը: Վիրտուալ միջավայրում. 1. Ներբեռնեք այս ISO ֆայլը (32 բիթ64 բիթ): 2. Ներբեռնեք VirtualBox ծրագիրը: 3. Տեղադրեք այն համակարգչի վրա(install):
4. Բացեք VirtualBox ծրագիրը և ստեղծեք նոր վիրտուալ մեքենա (օպերացիոն համակարգը նշել Windows 7): 5.Նշեք այն օպերատիվ հիշողության ծավալը, որը պետք է օգտագործի վիրտուալ մեքենան: 32 բիթանոցի դեպքում նվազագույնը պետք է լինի 1Գբ, իսկ 64 բիթանոցի դեպքում՝ 2Գբ: 6.Նշեք այն ֆիզիկական հիշողության ծավալը, որը պետք է օգտագործի վիրտուալ մեքենան: 32 բիթանոցի դեպքում նվազագույնը պետք է լինի 16Գբ, իսկ 64 բիթանոցի դեպքում՝ 20Գբ 7.Կարգավորումները ավարտելուց հետո սեղմեք մեքենայի վրա մկնիկի աջ կոճակով և ընտրեք Свойства: 8. Մտեք նկարում ցույց տրված տեղը և սեղմեք նշված կոճակը: 9. Սեղմեք նկարում ցույց տրված կոճակը և ընտրեք այն ISO ֆայլը, որը ներբեռնել եք: 10. Կարգավորումները ավարտելուց հետո 2 click արեք նոր ստեղծված վիրտուալ մեքենայի վրա և տեղադրեք Windows 8-ը (գործընթացը նման է windows7-ի տեղադրմանը):
                                Ինչպես նկարել համակարգչի էկրանը և պահպանել այն գրաֆիկական ֆայլի մեջ

 




Չնայած սա այդքան էլ դժվար հնարք չի, բայց բազմաթիվ ընթերցողներից նամակներ եմ ստանում այս հարցի շուրջ և որոշեցի անդրադառնալ նաև այս թեմային: Համակարգչի էկրանը նկարելու համար անհաժեշտ չեն հատուկ ծրագրեր (չնայած գոյություն ունեն բազմաթիվ այդպիսի ծրագրեր): 
Ամբողջ էկրանը նկարելու համար՝
1.Ստեղնաշարի վրա սեղմեք PrtScr կոճակը: 2.Բացեք Paint ծրագիրը 3.Սեղմեք Ctrl+v 4.Սեղմեք Ctrl+s և պահպանեք այդ ֆայլը:
Բացված պատուհանը նկարելու համար՝
1.Ստեղնաշարի վրա սեղմեք Alt+PrtScr կոճակը: 2.Բացեք Paint ծրագիրը 3.Սեղմեք Ctrl+v 4.Սեղմեք Ctrl+s և պահպանեք այդ ֆայլը:
Ինտերետի էջը նկարելու համար՝
Կարող եք օգտագործել կամ վերևում նկարագրված մեթոդներից որևէ մեկը: Սակայն այստեղ կա ևս մեկ նրբություն: Եթե ցանկանում եք նկարել ինտերնետի էջը և ուղարկել այն որևէ մեկին, ապա գոյություն ունի ավելի հեշտ տարբերակ:
1. Google Chrome դիտարկչի վրա տեղադրեք հետևյալ հավելվածը:
2. Հետո սեղմեք հավելվածի նշանի վրա ու ընտրեք Visible Screenshot (նկարում է երևացող մասը) կամ All page Screenshot (նկարում է ինտերնետի բացված էջը ամբողջությամբ):
3.Բացված էջում գործիքների միջոցով կատարեք անհրաժեշտ գործողությունները և սեղմեք share կամ save: Share սեղմելու դեպքում վերևում հայտնվում է հասցե: Այդ հասցեն կարող եք փոխանցել ընկերներին, որպեսզի տեսնեն նկարը:
 
                                       



         Ինչպես ջնջվել Google+ ցանցից կամ Google-ի բոլոր ծառայություններից

 

                 

Սակայն միգուցե կան մարդիկ, ովքեր ցանկանում են ջնջվել Google+ ցանցից:

1.Մտեք Google Plus > Settings > Account Overview.

2.Սեղմեք Delete profile and remove associated social features

3.Բացված էջում առաջարկվում է ընտրել երկու տարբերակներից մեկը՝ ջնջվել միայն Google+ ցանցից կամ ջնջվել Google-ի բոլոր ծառայություններից:
Google+ ցանցից ջնջվելու դեպքում հիշեք՝

- Օղակները կջնջվեն, բայց  կոնտակտները կմնան
- Բոլոր +1-երը կջնջվեն
- Մեկնաբանությունները, հղումները և գրառումները կջնջվեն
- Նկարները չեն ջնջվի, դրանք կարող եք տեսնել Picasa-ում
- GTalk-ի և GMail-ի կոնտակտները չեն ջնջվի:

                                                                                       AnegToDt

-Շունդ կապած պահիր, թե չէ կսատկացնեմ: -Որ սատկացրիր, դու ես նրա տեղը հաչալու: Ջրաչափերի ստուգումը ցույց տվեց, որ բնակիչները ոչ միայն ջուր չեն  օգտագործում, այլև այն հետ են մղում խողովակների մեջ: Ամուսինը Նյու Յորքից գրում է կնոջը. Սիրելիս, այս ամիս չեմ կարող գումար ուղարկել: Փոխարենն ուղարկում եմ 100 համբույր: Կինը պատասխանում է. Սիրելիս, շնորհակալություն 100 համբույրի համար: Ահա ծախսերի հաշվետվությունը. 1. Փոստատար` 2 համբույր: 2. Փչացել էր հոսանքի հաշվիչը: Վարպետը համաձայնեց սարքել միայն 10 համբույրով: 3. Տան տերն ամեն օր գալիս է իր համբույրի հետևից: 4. Խանութպանը միայն համբույրով մթերք չի տալիս... Սիրելիս, չմտածես, մինչև ամսվա վերջ դեռ 35 համբույր կա:  Ուսուցչին հարցնում են. – Նշեք երեք պատճառ, որոնց համար դուք սիրում եք ձեր մասնագիտությունը: – Հունիս, հուլիս, օգոստոս:

 


           Google-ը թողարկել է Chrome-ի նոր տարբերակը և թարմացրել է Web                                                    Store-ի դիզայնը

 

 

Google-ը թողարկել է Chrome-ի 15-րդ տարբերակը: Այս տարբերակում շտկվել են նախորդ տարբերակի թերությունները և կատարվել է ինտերֆեյսի որոշակի փոփոխություն: Թարմացվել է նաև Web Store-ի ինտերֆեյսը: Այժմ ավելի հարմար է այդ վիրտուալ խանութից ձեռք բերել օգտակար ծրագրային մշակումներ: 
Հիշեցնեմ, որ Web Store-ում կարող եք գտնել Chrome-ի համար նախատեսված բազմաթիվ անվճար և վճարովի խաղեր, ծրագրեր, արտաքին դիզայնի ձևավորումներ և օգտակար հավելվածներ:
Ներբեռնել Chrome-ի 15-րդ տարբերակը: Այցելել Chrome Web Store

 




HUMORAYIN STATUSNER
 


Եթե դու գրավես իմ սրտիկը ես կկոտրեմ քո մռութիկը:

Հոգեբանների կարծիքով ամեն չորրորդ մարդ հոգեկան խախտումներ ունի. Ստուգիր քո երեք ընկերներին. Եթե նրանք նորմալ են, ուրեմն դու հոգեբույժի կարիք ունես:
Եթե ընդհարվել եք կյանքի հետ` ուրեմն գերազանցել եք արագությունը:

Եթե դու ուզում ես իմանալ աղջկա թերությունները գովաբանիր նրան ընկերուհիների մոտ։
Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն քո բախտը չէ:
Ես կապուտակ սիրո ծով իսկ դու կարմիր քնքուշ կով:

-Ինչու? Ախր ինչու են այդ բոլոր անհաջողությունները ինձ հետ պատահում?? -Որովհետև դու չես ուղղարկում էն նամակներից քո տաս ընկերներին:

 

Եթե դատախազն առաջարկում է նստել` մերժելն անհարմար է:
Ինտերնետով զբաղվողները մտահոգված են, կյանք կա՞ արդյոք օֆլայն ռեժիմում:


Եթե չես կարող ունենալ այն ինչ ուզում ես, սովորիր ուզել այն` ինչ ունես:
Ստել չկարողանալը դեռևս ճշմարտությունն ասելու երաշխիք չէ:
Ամուսնացա, նոր հասկացա երջանկությունը որն էր, բայց արդեն ուշ էր։

Տղան-ինչի ամուսնացած չես???-աղջիկ-որովհետև դեռ փոքր եմ ,,սիկ դու???-որովհետև դեռ փոքր ես:


Աղջիկ ջան ասինք բոմբ ես չասիք տրակի:

Hetaqrqir optikakan xax!!!
Pordeq haxtel bolor uxinery:
 





26.11.2011/20:49:42
Մեր մասնակիցներից մեկը ինձ ուղարկեց այս խաղի ճիշտ ուղին :